Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության բարձր ներկայացուցչին
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության բարձր ներկայացուցչին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ։

Հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Ըստ մամուլի հրապարակումների՝ հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի մտադրությունները Լեռնային Ղարաբաղում հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին։

«Միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրամիությունը, պետք է շտապ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն»,- թվիթերյան իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։