Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։

Սեպտեմբերի 26-ին նախատեսված են Գրիգորյանի հանդիպումները Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

Նշված հանդիպման նպատակը հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստումն է։