Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը կկայանա նաև հաջորդ շաբաթ
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը կկայանա նաև հաջորդ շաբաթ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով, չնայած դժվարություններին, ղարաբաղյան հակամարտության շուրջ համաձայնության գործընթացն առաջ է ընթանում։ Այս մասին Պուտինը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը։

«Իմ կարծիքով, չնայած դժվարություններին ու խնդիրներին, որոնք բավական են, իրավիճակը այնուամենայնիվ գնում է դեպի համաձայնություն»,- ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինը նաեւ նշել է, որ հաջորդ շաբաթ կկայանա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը՝ չլուծված հարցերը լուծելու համար։

Եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները խոսել են նաև տրանսպորտային կապերի մասին։

«Դեռևս կան չլուծված հարցեր, բայց, իմ կարծիքով, և մենք դա քննարկել ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ, դրանք տեխնիկական բնույթ են կրում»,- ասել է Պուտինը։