Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանին հայտնաբերել են մահացած

Երևանում հայտնաբերել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով:

38-ամյա Կուտոյանի դին առաջինը տեսել է նրա կինը:

Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ:

2016 թվականի փետրվարին Կուտոյանը նշանակվել էր Հայաստանի ԱԱԾ տնօրեն:

Մինչ այդ զբաղեցրել է Հայաստանի նախագահի օգնականի պաշտոնը:

2018 թվականի մայիսին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Գեորգի Կուտոյանին ազատել էր պաշտոնից: