Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Արևմուտքի և Ռուսաստանի հետ. Սերժ Սարգսյան
Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Արևմուտքի և Ռուսաստանի հետ. Սերժ Սարգսյան

Հայաստանը շարունակելու է համագործակցությունը Արևմուտքի և Ռուսաստանի հետ,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետության թեկնածու Սերժ Սարգսյանը՝ խորհրդարանի հատուկ նիստին, օրենսդիրների առջև խոսքով ելույթ ունենալիս:

«Մենք շարունակելու ենք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական համագործակցությունը, բարեկամական հարաբերություններն Իրանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ:Այս երկրների տարածաշրջանի համար ունեն կարևոր դեր: Մեր ընդհանուր գաղափարախոսությունն է՝ շահ ստանալ համագործակցության և ոչ թե այլ երկրների հետ կոնֆլիկտների ճանապարհով»,- հայտարարել է Հայաստանի նախկին նախագահը:

Նա պատգամավորների առջև խոսել է սահմանադրական փոփոխությունների նշանակության մասին, որից հետո Հայաստանն անցել է կառավարման խորհրդարանական մոդելի: Նրա խոսքով, կառավարման նոր մոդելի անցման գործընթացն ավարտելու համար խորհրդարանը կհաստատի նոր կառավարությունը, այդ ուղղությամբ առաջին քայլը կլինի վարչապետի ընտրությունը:

«Վերջին ամիսների և օրերի ընթացքում, մենք նոր սահմանադրության նոր մեկնարկի իրականացման վկաներն ենք: Մենք նոր մեկնարկի մասնակիցներն ենք»,- հայտարարել է Սարգսյանը:

Ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, կառավարման գոյություն ունեցող մոդելների միջև ոչ մեկը կատարյալ չէ:

«Մենք անցնում ենք դինամիկ զարգացման: Եթե նախկինում նախագահական և կիսանախագահական մոդելները չունեին այլընտանք, այսօր խորհրդարանական համակարգի արդյունավետությունն ակնհայտ է»,- հայտարարել է Հայաստանի նախկին նախագահը:

Խոսքով ելույթ ունենալու ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նա ունի խորհրդարանային մեծամասնության աջակցությունը: Նրա խոսքերով անվտանգությունը կրկին մնում է կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը, կոնկրետ բանակի ուժեղացումը, ինչպես նաև ժողովրդավարության զարգացումը:

Նրա խոսքերով, պատգամավորների հետ կառավարության ծրագրի մանրամասն քննարկման հնարավորությունը կտրվի խորհրդարանին կառավարական ծրագրի ներկայացման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը քվեարկելու է վարչապետի պաշտոնում նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

2015 թվականին իրականացրած սահմանադրական բարեփոխումների արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը նախագահական կառավարումից անցել է խորհրդարանականի: Ապրիլի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ, Արմեն Սարգսյանի երդմնակալությունը: Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի առաջին նախագահը, ում ընտրել է ոչ թե բնակչությունը, այլ երկրի խորհրդարանը՝ազգային ժողովը: Նախագահի երդմնակալությունից հետո, Հայաստանի Հանրապետության իշխող հանրապետական կուսակցությունը, վարչապետի պաշտոնում ներկայացրել է նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2008-2018 թվականներին: Մինչ այդ, նա մեկ տարի զբաղեցնում էր Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը (2000-2007):

Սերժ Սարգսյանի թեկնածության քննարկումը ընթանում է բողոքի ակցիայի ֆոնին: Խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարները բողոքում են վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ներկայացման դեմ: