Հայաստանը մինչև տարեվերջ կստանա հնդկական արտադրության զենիթահրթիռային համալիրներ
Հայաստանը մինչև տարեվերջ կստանա հնդկական արտադրության զենիթահրթիռային համալիրներ։
Այս մասին տեղեկություն է տարածում Indian Defense Research Wing-ը։
Ինչպես գրում է հրատարակությունը, Երեւանը Հնդկաստանից գնել է 15 միավոր ՀՕՊ համակարգեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 720 մլն դոլար։
Հայաստանն առաջին օտարերկրյա երկիրն է, որը գնել է այդ զենքը Հնդկաստանից։
Akash-1S համակարգը պաշտպանում է այնպիսի սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները և անօդաչու թռչող սարքերը:
Առաջին անգամ թողարկվել է 1983 թվականին, Akash-1S-ը կարող է ոչնչացնել թիրախները 4-ից 25 կիլոմետր շառավղով: