Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին՝ բնակավայրի ուղղությամբ կրակ բացելու մեջ

12:19, 29.05.2025

Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին՝ բնակավայրի ուղղությամբ կրակ բացելու մեջ։

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Տուժածներ չկան:

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

 

Նմանատիպ