ԱՄՆ-ում 62 տարեկանում մահացել է Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանը:
Հայ ծանրորդը օլիմպիական չեմպիոն է դարձել 1980 թվականին, Մոսկվայում: Նա 82 կգ. քաշայինում սահմանել է հինգ աշխարհի ռեկորդ:
1985 թվականին Յուրի Վարդանյանը վերջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և դրանից հետո սկսել է քաղաքական կարիերան: 1991-2009 թթ.. բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ զբաղված էր մարզչական գործունեությամբ: Կոնկրետ նա մարզում էր իր որդուն, ԱՄՆ-ի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Կորաիր Վարդանյանին:
2009 թվականին վերադարձել է Հայաստան, եղել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Հեղինակ -
Edgar Barsegyan