Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ «Սու-30» տիպի կործանիչների պարկի թարմացման խնդրանքով
Հայաստանը «Սու-30» տիպի ինքնաթիռների պարկի թարմացման հարցում օգնության խնդրանքով դիմել է Հնդկաստանին։
Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ Հայաստանին հետաքրքրող արդիականացումները ներառում են ավիոնիկան, էլեկտրոնային պատերազմի բաղադրիչները և զենքերը։
«Մենք դիտարկում ենք մեր Սու-30 կործանիչների արդիականացումը Hindustan Aeronautics Limited-ի (HAL) օգնությամբ, քանի որ այն ունի մեծ փորձ այս ոլորտում»,- մեջբերում է հնդկական լրատվամիջոցները՝ Հայաստանի Զինված ուժերի ավիացիայի վարչության պետ Հովհաննես Վարդանյանի խոսքերը։
Վարդանյանի խոսքով, ինքը պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները։