Հայաստան-Վրաստանը խաղը Երևանում անցկացնելու շուրջ ՈՒԵՖԱ-ն որոշում կկայացնի վերջին պահին
«Ինչպե՞ս կկազմակերպվի արտագնա հանդիպումը Հայաստանի հետ, որտեղ բարդ համաճարակային վիճակ է: Կա՞ տարբերակ, որ Հայաստանի հետ առաջին խաղը հետաձգվի կամ առաջին խաղն անցկացվի Վրաստանում»,- այս հարցը «Տայմաուտ» հաղորդման հաղորդավարն ուղղել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլուն:
«Իհարկե, մտածում ենք այդ մասին և ճիշտ հարց է, սակայն դեռևս չգիտենք, ինչպես կլինի, քանի որ Հայաստան պետք է այցելենք հոկտեմբերին: Եթե այդ պահի դրությամբ որևէ երկրում լինի ծանր համաճարակային վիճակ, ՈՒԵՖԱ-ն կմտածի հյուրընկալող երկիրը փոխելու շուրջ, սակայն դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը»,- ասում է Կոբիաշվիլին: