Հայաստան-Վրաստան հանդիպման հանրային ցուցադրությունը կկայանա Առաջին Հանրապետության հրապարակում

11:54, 12.03.2025

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի արտագնա հանդիպումը կանցկացնի Հայաստանի հավաքականի հետ։

Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքային կառավարության նիստում, մարտի 20-ին, ժամը 21:00-ից, Առաջին Հանրապետության հրապարակում տեղադրված կլինի մեծ էկրան, որտեղ կկազմակերպվի ֆուտբոլային հանդիպման հանրային ցուցադրություն։

«ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում Վրաստանի հավաքականը կհանդիպի Հայաստանի հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին՝ Երևանում, իսկ մարտի 23-ին Վրաստանի հավաքականը կընդունի մրցակցին «Դինամո Արենայում»։

Ինչպես միշտ, մենք պետք է մեծ նվիրումով, էներգիայով և հաղթանակի սպասումով երկրպագենք մեր ազգային հավաքականին։

Նրանց, ովքեր չեն կարողանա ներկա գտնվել մարզադաշտում, հրավիրում ենք մարտի 20-ին, ժամը 21:00-ին, Առաջին Հանրապետության հրապարակ, որտեղ Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպմամբ հանդիպումը կցուցադրվի մեծ էկրանին։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ֆուտբոլի ֆեդերացիային համագործակցության համար, իսկ մեր տղաներին մաղթում եմ հաջողություններ և հաղթանակներ», – նշել է Թբիլիսիի քաղաքապետը։

Կախա Կալաձեի խոսքով՝ Առաջին Հանրապետության հրապարակի հարակից տարածքում գործելու են սննդի կետեր և հավաքականի պաշտոնական խանութը, որտեղ երկրպագուները կարող են ձեռք բերել թիմի խորհրդանշական ատրիբուտիկան։

Նմանատիպ