Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է. Մարիա Զախարովա
Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է. Մարիա Զախարովա

Հայաստանում զարգացած վերջին իրադարձություններին «ֆեյսբուկ» սոցիալական ցանցում արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ժողովուրդը, որն անգամ իր պատմության ամենաբարդ պահերին ուժ ունի չպառակտվելու և չնայած արմատական տարաձայնություններին կարող է պահպանել միմյանց նկատմամբ հարգանքը՝  մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,-գրել է Զախարովան:

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց մի քանի ժամ առաջ: Պաշտոնից հեռանալու կապակցությամբ նա տարածել է հայտարարություն, որտեղ ասում է, որ հեռանում է պաշտոնից և, որ ընդիմադիր Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր:

Երևանում Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության պահանջով ցույցերը ընթանում էին մի քանի օր:

 

Թողնել մեկնաբանություն