Հայաստան կատարած այցի ընթացքում Ռատի Բրեգաձեն Արմավիրի բանտում այցելել է Վրաստանի քաղաքացիներին
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է «Արմավիրի» քրեակատարողական հիմնարկ։
Արդարադատության նախարարը ուսումնասիրել է ենթակառուցվածքները, զրուցել Արմավիրի բանտում պատիժը կրող Վրաստանի քաղաքացիների հետ։
Ռատի Բրեգաձեն շնորհակալություն է հայտնել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը բանտարկյալների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի համար։
Վրաստանի յոթ քաղաքացիներ պատիժ են կրում Հայաստանում: