Հայաստան է ժամանել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան:
«Լավ է վերադառնալ Հայաստան: Առաջիկա երկու օրերին նախատեսված են կարևոր հանդիպումներ», – գրել է Կլաարը իր թվիթերյան էջում:
Հայաստան այցից հետո ԵՄ ներկայացուցիչը կժամանի Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա մի շարք պաշտոնյաների հետ: