Հայ գործընկերները ըմբռնումով են մոտեցել ցամաքային տրանսպորտով բեռնափոխադրումների արգելքին. Վրաստանի ֆինանսների նախարար
Հացահատիկ ներմուծողների համար վերգետնյա տրանսպորտով բեռնափոխադրումների արգելքը պետականորեն լավ հաշվարկված, ճիշտ որոշում է,- այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:
Նրա խոսքով, այս հարցի շուրջ շահարկումններն անհիմն են:
«Վրաստանում է բազմաթիվ թեթև մարդատար ավտոմեքենա, այդ թվում Վերին Լարսի անցակետում և փաստացի, այնտեղ ստեղծվել էր ճգնաժամ: Հարյուրավոր ավտոմեքենաներ վերադառնում էին հետ: Կորցնում էին շատ լուրջ եկամուտների տուրիզմից և տուրիզմը մեր երկրի էկոնոմիկայի համար կարևորագույն ռազմավարական բնագավառներից է:
Բազմաթիվ մարդիկ իրենց մտերիմներին խորհուրդ էին տալիս, չգնալ Վրաստան: Համապատասխանաբար, անհնար էր ընտելանալ դրան և մենք կայացրել ենք որոշում, որպեսզի սահմանափակեինք բեռնատար ավտոմեքենաներով, ցամաքային ճանապարհով ցորենի տեղափոխումը:
Նախապես զրուցել ենք հայ գործընկերների հետ, նրանք ըմբռնումով են մոտեցել այդ որոշմանը, համապատասխանաբար շահարկումների որևէ հիմք չկա: Սակայն գիտակցում ենք, որ վարորդները, որոնք զբաղված էին այս բիզնեսով, կունենան խնդիրներ: Փորձում ենք գտնել այլընտրանք: Այս ամենը մեծ վնաս էր հասցնում եր տուրիզմի զարգացմանը, համապատասխանաբար, սա ճիշտ որոշում էր»,- հայտարարել է Իվանե Մաճավարիանին: