Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Սուրբ Ծնունդն ու ջրօրհնեքը
Ըստ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու օրացույցի՝ Սուրբ Ծննդյան տոնակատարությունը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում է կեսգիշերից հետո։
Սուրբ տոնը նշելու նպատակով Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի և ջրօրհնեքի պատարագ։
Հունվարի 6-ին Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» մայր տաճարում ժամը 11:00-ին կմեկնարկի տոնական սուրբ պատարագը։ Պատարագից հետո կկատարվի ջրօրհնեքի կարգ։
Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանը տոնական սուրբ պատարագը կմատուցի Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» մայր տաճարում։