Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակման օրը
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակման օրը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակման օրը:

Վրաստանի բոլոր եկեղեցիներում այսօր 11:00-ից անցկացվում է պատարագ, որից հետո կօրհնվեն երիտասարդները:

Սուրբ Սարգիս տոնը եկեղեցական տոն լինելուց բացի նաև ժողովրդական ավանդույթ է: Նախատոնական արարողությունը կայացել է երեկ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ անցկացվել է ժամերգություն և բաժանվել աղի բլիթներ: