Հավլաբարում, Բաչանայի փողոցի չորս համարում փլուզվել է բնակելի տան պատը: Դեպքը տեղի է ունեցել մոտ երկու ժամ առաջ:
Տեղացիների խոսքով, տունը գտնվում էր վթարային վիճակում և տունը վերանորոգելու նպատակով, բնակիչները դիմել էին գամգեոբային:
Ինչպես հայտարարել են արտակարգ իրավիճակների ծառայությունում, պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել: Տեղում կենտրոնացված են բժշկական օգնության բրիգադը և փրկարար ծառայությունը: