Հավլաբարում տեղի է ունեցել ավտովթար:
Դեղին ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:
Պատահարի հետևանքով զոհվել է ավտոբուսի մեկ ուղևոր, միջին տարիքի կին: Ավտոբուսի վարորդը վիրավոր է:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել են ներքին գործերի նախարարությունից, դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, ինչը նշանակում է տրանսպորտի երթևեկման անվտանգության կամ շահագործման կարգի խախտում:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: