Հավայան կղզիներում հրդեհների զոհերի թիվը հասել է 89-ի
Հավայան կղզիներում հրդեհների զոհերի թիվը հասել է 89-ի

Հավայան կղզիներում խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 89-ի։ Մաուի կղզու նահանգապետը հաստատում է տեղեկությունը։

«89 մարդ մահացել է։ Մենք այստեղ էինք ընդամենը երկու օր առաջ, և թիվը շատ ավելի փոքր էր: Մենք ակնկալում ենք, որ առաջիկա օրերին զոհերի թիվը կավելանա։ Մենք ցանկանում ենք մարդկանց պատրաստել սրան։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, քանի որ կան ծանր մետաղներ, քանդված տներ, կան պրոպանի բալոններ, ուստի դա իսկապես մեծ վտանգ է։ Մենք արդեն չափազանց շատ կյանքեր ենք կորցրել, և այժմ պետք է շատ զգույշ գործենք»,- ասել է Հավայան կղզիների նահանգապետ Ջոշ Գրինը։

Այս պահին Մաուի կղզուց արևմուտք տարածված աղետի 80%-ն արդեն վերահսկվում է հրշեջների կողմից և անվտանգության նկատառումներից ելնելով բնակչության հետագա տարհանման կարիք չկա։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հարյուրավոր մարդիկ անհետ կորել են Մաուի կղզում։

Հավայան կղզիների նահանգապետ Ջոշ Գրինը հայտարարել է, որ հրդեհը Հավայան նահանգի պատմության մեջ ամենախոշոր բնական աղետն է՝ նշելով, որ պատմական ծովափնյա Լահայնա քաղաքի 80 տոկոսը ոչնչացվել է։

Հավայան Մաուի կղզում օգոստոսի 8-ին հրդեհ է բռնկվել։