Հավատում եմ, որ մենք մեր աբխազ և օս հայրենակիցների հետ միասին կգնանք Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհով և նրանց հետ միասին կկառուցենք միացյալ, եվրոպական, ուժեղ պետություն. Իրակլի Ղարիբաշվիլի
Հավատում եմ, որ մենք մեր աբխազ և օս հայրենակիցների հետ միասին կգնանք Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհով և նրանց հետ կկառուցենք միասնական, ուժեղ եվրոպական պետություն»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ստորագրելով Եվրամիությանը անդամակցության դիմումը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ վրաց ժողովուրդը, հպարտանալով իր հազարամյա մշակույթով ու պատմությամբ, միշտ կողմնորոշվել է դեպի Եվրոպա՝ հավատարիմ իր արժեքներին։
«Անշրջելի ձգտումը քայլ է դեպի եվրոպական ժողովրդավարության կառուցում և, հետևաբար, Վրաստանի միավորում դեպի Եվրամիությանը անդամակցություն։ Հավատում եմ, որ մենք մեր աբխազ և օս հայրենակիցների հետ կգնանք Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհով և նրանց հետ կկառուցենք միասնական եվրոպական, ուժեղ պետություն։
Երբեմն Եվրոպայում հարց է առաջանում՝ արդյոք Վրաստանը եվրոպական մշակույթի երկիր է։ Սակայն այս հարցի պատասխանը Վրաստանում բոլորի համար պարզ է։ Վրաստանը ամենահին երկրներից է։
Ֆրանսիացի մտածող Պոլ Վալերիի բնորոշմամբ, թե որ երկիրը կարելի է համարել եվրոպական տարածության անդամ, նա սահմանեց երեք հիմնական չափանիշ՝ 1. հունահռոմեական մշակույթի ազդեցությունը, 2. քրիստոնեական հավատքը և 3. դեմոկրատական ավանդույթ. Ըստ այդ չափանիշների՝ Վրաստանն անկասկած եվրոպական տարածության՝ եվրոպական ընտանիքի անդամ է։
Վրաց ազգը, հպարտանալով իր հազարամյա մշակույթով ու պատմությամբ, միշտ կողմնորոշվել է դեպի Եվրոպա՝ հավատարիմ իր արժեքներին։ 20-րդ դարի սկզբին վրաց ժողովուրդը ստեղծեց եվրոպական արժեքների վրա հիմնված բարձր դեմոկրատական պետություն, որի ոգին և սահմանադրությունը համահունչ էին նույնիսկ այսօրվա եվրոպական չափանիշներին։ 1991 թվականին վերականգնված ազգային անկախությունն ու պետականությունը հիմնված էին նույն սահմանադրության, եվրոպական արժեքների վրա և որպես հիմնական ուղի սահմանեցին եվրոպական կողմնորոշումը»,- ասել է վարչապետը։