Հավատում եմ, որ երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ապագային. Գիորգի Գախարիա
Հավատում եմ, որ երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ապագային և տնտեսական զարգացմանը,- այս մասին իր «Թվիթերի» էջում գրել է, Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշում է Գիորգի Գախարիան, նա հրաժարական է տվել բևեռացումը նվազեցնելու և իրավիճակը լիցքաթափելու հույսով:
«Հավատում եմ, որ երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը սպառնում են Վրաստանի ժողովրդավարական ապագային և տնտեսական զարգացմանը: Ուստի ես հայտարարեցի իմ հրաժարականի մասին ՝ բևեռացումը նվազեցնելու և իրավիճակը լիցքաթափելու հույսով», – գրել է Գիորգի Գախարիան:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական է տվել: Այս մասին Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած հատուկ ճեպազրույցում: