Հավաստիացնում եմ, երբեք չենք վախենում սուր հարցերից և պատասխաններից, ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կոնգրեսականների նամակի կապակցությամբ հայտարարել է, որ ցանկացած հարցին, որը մեզ կուղղեն մեր ռազմավարական գործընկերները, պատրաստ են պատասխանել երկխոսության ռեժիմում:
«Նամակ եմ ուզում, թե ուրախություն, իհարկե ձեզանից ուզում եմ ուրախություն: Դուք պետք է գիտենաք, որ այս հարցի վերաբերյալ հեղինակային իրավունքը իմն է, ինչպես նաև աչքով թարթելունը: Եթե ձեզ լուրջ հետաքրքիր է, ասեմ, ինչը մեկ անգամ արդեն ասել եմ և կրկնում եմ, մեր ռազմավարական գործընկերոջից յուրաքանչյուր հարցի պատրաստ ենք պատասխանել, ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս, և այդ հարցերը վերաբերելու են ՝ երկրի ժողովրդավարական զարգացմանը, երկրի արտաքին քաղաքական կողմնորոշմանը, երկու երկրների միջև ռազմավարական հարաբերություններին»,- ասել է Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով, Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներն ու զարգացումը անդառնալի են: Գախարիան ասում է, որ բոլոր սուր հարցերին պատրաստ են պատասխանել, ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս:
«Բոլորը հասկանում են, որ Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները և զարգացումը անդառնալի են: Մեր գործընկերները կարող են ունենալ հարցական նշաններ, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք երբեք չենք վախեցել պատասխանել այդ հարցերին, կամ տալ կոշտ պատասխան, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Այնպես որ մենք պատրաստ ենք պատասխանել այդ հարցերին»,- նշել է Գիորգի Գախարիան:
Բացի այդ, Գիորգի Գախարիան նշել է, որ Վրաստանը տարածաշրջանում ունի ամենաարագ զարգացող տնտեսությունը: