«Հավասարության շարժում» կազմակերպության տեղեկությամբ, տրանսգենդեր կնոջ նկատմամբ բռնություն գործելու մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ
«Հավասարության շարժում» կազմակերպության տեղեկությամբ, ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է անձի, որը բռնություն է գործել տրանսգենդեր կնոջ նկատմամբ և կողոպտել նրան:
Կազմակերպությունը նշում է, որ բռնության զոհ դարձած կինը «Հավասարության շարժմանը» օգնության խնդրանքով է դիմել օգոստոսի 12-ին: Շարժման իրավաբանները տուժածին տվել են խորհուրդներ:
«Ներքին գործերի նախարարությունը գործով սկսել է հետաքննություն, մեղադրյալին սահմանվել է նախնական կալանք»,- ասվում է կազմակերպության տարածած հայտարարությունում: