Հատուկ ծառայությունը դատապարտյալ Նանա Սանդերի հետ կապված հայտարարություն է տարածում
Դատապարտյալ Նանա Սանդերը օգոստոս ամսին ամբողջությամբ սպառել է հեռախոսային լիմիտը. ինչ վերաբերում է սննդին վերաբերող տեղեկատվությանը, հիմնարկում տեղավորվելու օրվանից նա ապահովված է վեգանական սննդով, ունի սեփական բանկային քարտ, որով անխափան օգտվում է հիմնարկի տարածքում գտնվող խանութից, – այս մասին ասված է Հատուկ պենիտենցիար ծառայության հայտարարության մեջ:
«Հատուկ պենիտենցիար ծառայությունն արձագանքում է դատապարտյալ Նանա Սանդերի՝ հեռախոսազանգի իրավունքի սահմանափակման վերաբերյալ տարածված ապատեղեկատվությանը:
Դատապարտյալ Նանա Սանդերը պատիժը կրում է N5 կանանց հատուկ հիմնարկում, որը կիսաբաց և փակ տիպի պենիտենցիար հիմնարկ է: Նրա համար սահմանված բարձր ռիսկայնության համապատասխան՝ նա տեղավորված է հիմնարկի փակ հատվածում:
Պենիտենցիար օրենսգրքի համաձայն՝ փակ տիպի ազատազրկման հիմնարկում տեղավորված դատապարտյալի հեռախոսազանգի լիմիտը մեկ ամսվա ընթացքում կազմում է 75 րոպե:
Դատապարտյալ Նանա Սանդերը օգոստոս ամսին ամբողջությամբ սպառել է իր համար սահմանված հեռախոսային լիմիտը:
Ինչ վերաբերում է սննդին վերաբերող տեղեկատվությանը, դատապարտյալը հիմնարկում տեղավորվելիս հայտարարել է, որ վեգան է, հետևաբար, հիմնարկում տեղավորվելու օրվանից (2025 թվականի հոկտեմբերի 8-ից) նա ապահովված է վեգանական սննդով:
Լրացուցիչ նշում ենք, որ Նանա Սանդերը 2025 թվականի հոկտեմբեր ամսից ունի սեփական բանկային քարտ, որով անխափան օգտվում է հիմնարկի տարածքում գտնվող խանութից, որտեղ գնում է իր համար ցանկալի ինչպես վեգանական, այնպես էլ ոչ վեգանական (կաթնամթերք) սնունդ: Այս ամենը հաստատող փաստաթղթերը պահվում են N5 պենիտենցիար հիմնարկում», – ասված է Հատուկ պենիտենցիար ծառայության հայտարարության մեջ: