Հատուկ քրեակատարողական ծառայությունը տարածում է Միխեիլ Սաակաշվիլիի տեսակադրեր
Հատուկ քրեակատարողական ծառայությունը տարածում է Միխեիլ Սաակաշվիլիի տեսակադրեր

Հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեսագրություններ։

«Հատուկ քրեակատարողական ծառայությունը ելնելով հասարակության բարձր հետաքրքրությունից հրապարակում է տեսագրություններ, որոնք ցույց են տալիս բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը տարբեր ժամանակահատվածներում։

Նշված տեսանյութում հստակ երևում են Միխեիլ Սաակաշվիլիի նմանակված գործողությունները, որոնց նպատակը արդարադատության իրականացմանը խոչընդոտելն է, հասարակությանն ու միջազգային գործընկերներին մոլորեցնելը։

Տեսանյութում արտացոլված է պետության վերաբերմունքը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ, ինչպես նաև Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերմունքը բուժանձնակազմի նկատմամբ, մասնավորապես նրա կողմից բռնության և ագրեսիվ պահվածքի փաստերը»,- հայտնել են Հատուկ Քրեակատարողական ծառայությունից։

 

https://1tv.ge/news/specialuri-penitenciuri-samsakhuri-mikheil-saakashvilis-videokadrebs-avrcelebs/?fbclid=IwAR1KYeLXRdNpTyuxIKPmwZBLDdHkBbUDE2fKwiH2BjIIRpWSgG_s0tyVhqE