Հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակել Միխեիլ Սաակաշվիլիի թիվ 18 հիմնարկ փոխադրման տեսանյութը
Հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկից թիվ 18 հիմնարկ տեղափոխման տեսագրությունը։
Հատուկ քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ կադրերում հստակ երևում է, թե ինչպես նա չի ենթարկվում հիմնարկի աշխատակազմի օրինական հրահանգներին։
«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով` մենք հրապարակում ենք տեսագրություն, որտեղ երևում է բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխումը 12-րդ քրեակատարողական հիմնարկից 18-րդ մեղադրյալների և դատապարտյալների բուժհաստատություն։ Կադրերում հստակ երևում է, թե ինչպես նա չի ենթարկվում հիմնարկի աշխատակիցների օրինական պահանջներին, իրեն ագրեսիվ պահում և բանավոր վիրավորում է նրանց»,- նշված է Հատուկ քրեակատարողական ծառայության տեղեկատվության մեջ։