Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել: Գերատեսչությունը հայտարարություն է տարածել սոցցանցերում։
«Հատուկ քրեակատարողական ծառայությունն արձագանքում է որոշ կանխակալ լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությանը՝ մեղադրյալ Ն.Կ.-ի իրավունքների իբր սահմանափակման մասին։
Ցանկանում ենք հանրությանը բացատրել, որ մեղադրյալ Ն.Կ.-ն ամբողջությամբ ապահովված է սննդով և հիգիենայի համապատասխան չափանիշներով։
Ըստ այդմ՝ նրա իրավունքների ոտնահարման մասին խոսելը սուտ է և նպատակ ունի մոլորեցնել հանրությանը և վարկաբեկել ծառայությունը։
Յուրաքանչյուր մեղադրյալի և դատապարտյալի իրավունքների անշեղ պաշտպանությունը Հատուկ քրեակատարողական ծառայության գերակայությունն է։
Կոչ ենք անում ապատեղեկատվություն տարածողներին զերծ մնալ չճշտված և կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- ասված է Հատուկ քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ։