Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել Գիորգի Բաչիաշվիլիի վերաբերյալ

15:58, 14.07.2025

Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել Համատեղ ներդրումային հիմնադրամի նախկին ղեկավար Գիորգի Բաչիաշվիլիի վերաբերյալ։

Ինչպես նշվում է գերատեսչության հայտարարության մեջ, Քրեակատարողական ծառայությունը արձագանքում է որոշակի կողմնակալ լրատվամիջոցների կողմից դատապարտված Բաչիաշվիլիի վերաբերյալ տարածած հերթական զրպարտչական տեղեկատվությանը։

«Հանրային բարձր հետաքրքրության պատճառով ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել, որ դատապարտյալ Գ.Բ.-ն տեղավորվել է քրեակատարողական հիմնարկում 2025 թվականի մայիսի 27-ին։ Նա տարբեր ժամանակներում, այդ թվում՝ մինչև այս տարվա հուլիսի 12-ը, տեղավորվել է տեսախցիկներով հագեցած բնակելի խցում, այլ ոչ թե մենախցում, տարբեր խցակիցների հետ։

Նաև ցանկանում ենք նշել, որ այս տարվա հուլիսի 11-ին քրեակատարողական հիմնարկի խցում տեղի է ունեցել միջադեպ դատապարտյալների միջև, որի արդյունքում երկու դատապարտյալներ ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ։ Դատապարտյալ Գ.Բ.-ին քրեակատարողական հիմնարկում անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և տեղափոխվել է «Վիվամեդ» քաղաքացիական հատվածի կլինիկա, նա ունեցել է մակերեսային վնասվածքներ։ Կատարվել են բոլոր անհրաժեշտ կլինիկական, լաբորատոր և գործիքային հետազոտությունները, խորհրդատվություն է տրվել տարբեր բժիշկ-մասնագետների հետ և բժշկական անձնակազմի խորհրդով նույն օրը վերադարձվել է N8 քրեակատարողական հիմնարկ։ Այս տարվա հուլիսի 12-ին Գ.Բ.-ն տեղափոխվել է մեղադրյալների/դատապարտյալների N18 բժշկական հաստատություն, որտեղ տրամադրվում են համապատասխան բժշկական ծառայություններ և նա գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո։ Դատապարտյալը, իր խցակիցի հետ միասին, դեռևս գտնվում է N18 բժշկական հաստատությունում։

Վերը նշված փաստի կապակցությամբ, Արդարադատության նախարարության համապատասխան քննչական ստորաբաժանումը, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն, դեպքի գրանցման օրվանից՝ 2025 թվականի հուլիսի 11-ից, հետաքննություն է անցկացնում և իրականացվում են ինտենսիվ քննչական գործողություններ։

Հատկանշական է, որ վերջերս հաճախակի են դարձել որոշակի կողմնակալ լրատվամիջոցների և անձանց կողմից հասարակական կարծիքը զրպարտչական հայտարարություններով մանիպուլյացիայի ենթարկելու փորձերը՝ Քրեակատարողական ծառայության գործունեությունը վարկաբեկելու նպատակով։ Մենք ցանկանում ենք հանրությանը բացատրել, որ ոչ մի նման դեպք չի մնա առանց համապատասխան արձագանքի։ Հատուկ Քրեակատարողական ծառայությունը կրկին կոչ է անում բոլոր շահագրգիռ անձանց և լրատվամիջոցներին զերծ մնալ ամեն տեսակի չստուգված և անհիմն տեղեկատվության տարածումից», – ասվում է Քրեակատարողական ծառայության հայտարարության մեջ։

Նմանատիպ