Հատուկ քննչական ծառայությունը մեկ անձի է ձերբակալել՝ անչափահասների ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը վաճառելու համար
Հատուկ քննչական ծառայությունը անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար ձերբակալել է մեկ անձի:
Գերատեսչության տվյալներով՝ անցկացված քննությամբ պարզվել է, որ 2003 թվականին ծնված մեղադրյալը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 15-ամյա աղջկա հետ և վստահություն ձեռք բերել նրա հետ ակտիվ շփման միջոցով։ Արդյունքում անչափահաս տուժողը իր անձնական ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերն է ուղարկել։
«Ամբաստանյալը, օգտվելով վերոնշյալից, սոցցանցում ստեղծել է տուժողի նկարով կեղծ էջ՝ օգտատերերին առաջարկելով գումարի դիմաց գնել 15-ամյա աղջկա ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը։ Իսկ գումարը հաշվեհամարին մուտքագրելուց հետո տուժողի մերկ մարմնի լուսանկարներն ու ինտիմ տեսագրություններն ուղարկել է գնորդին։
Հատուկ քննչական ծառայությունը տուժողի դիմելուց հետո քննությունն իրականացրել է անչափահասի գաղտնիության լիարժեք պահպանմամբ։ Ձեռնարկված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է 2003 թվականին ծնված տղամարդու ինքնությունը, ում բջջային հեռախոսից հայտնաբերվել են տուժողի ինտիմ լուսանկարներն ու տեսանյութերը, ինչպես նաև դրանց վաճառքը հաստատող նամակագրությունը։
Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են Զուգդիդի շրջանում՝ քրեական օրենսգրքի 157 պրիմա հոդվածով նախատեսված հանցագործության համար։
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 6-ից 9 տարի ժամկետով»,- նշված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ։