Հատուկ քննչական ծառայությունը քննություն է սկսել Քրեակատարողական ծառայության առանձին ծառայողների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստի առթիվ
Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել Հատուկ քրեակատարողական ծառայության առանձին ծառայողների կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու և/կամ ոչ պատշաճ կատարելու փաստի առթիվ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի երկրորդ մասով,- այս մասին տեղեկատվությունը տարածում է Հատուկ քննչական ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ քննության համար հիմք է հանդիսացել Հատուկ քննչական ծառայության թեժ գծով քրեակատարողական ծառայությունից ստացված հաղորդագրությունը, ըստ որի՝ այս տարվա հուլիսի 11-ին՝ ժամը 03:10-ի սահմաններում, Քրեակատարողական հիմնարկում տեղավորված կալանավորը ինքնասպանություն է գործել:
«Հատուկ քննչական ծառայությունը կարճ ժամկետում կիրականացնի բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները», – հայտնում են գերատեսչությունից։