Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել Մառնեուլիում  քաղաքացուն ինքնասպանության հասցնելու և իրավապահների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով
Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել Մառնեուլիում  քաղաքացուն ինքնասպանության հասցնելու և իրավապահների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով

Հատուկ քննչական ծառայությունը Մառնեուլիում քաղաքացի Ռ.Բ.-ին ինքնասպանությանը հասցնելու և իրավապահների կողմից իրավասությունների ենթադրյալ չարաշահման փաստով հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 115-րդ և 333-րդ հոդվածի 3-րդ մասի «Բ» ենթակետով։

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ բոլոր դատավարական և քննչական գործողությունները կիրականացվեն կարճ ժամկետում։

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են կարևոր ապացույցներ, այդ թվում՝ մահացածի հագուստը և փորձաքննության համար անհրաժեշտ նմուշները, ինչպես նաև հարցաքննվել է մահացածի եղբայրը։ Շրջանային դատարանում իր ներկայության տեսագրությունների վերաբերյալ քաղաքացի Ռ.Բ.-ն դիմել է ՆԳ նախարարություն։ Նշանակվել են դատաբժշկական և կենսաբանական փորձաքննություններ։ Հատուկ քննչական ծառայությունը կարճ ժամանակում կիրականացնի բոլոր դատավարական և քննչական գործողությունները՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հարցաքննվում են նաև ՆԳ նախարարության Մառնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները։

Հատուկ քննչական ծառայությունը կապահովի Ռ.Բ.-ի ընտանիքի անդամների ներգրավվածությունը ընթացող քննությանը և նրանց լիարժեք հասանելիություն կապահովի գործի նյութերին»,- ասված է հաղորդագրությունում։