Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածում
Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածում

Հատուկ քննչական ծառայությունը քննություն է սկսել «Գլխավոր ալիք»-ի աշխատակիցների խոսակցության հնարավոր չարտոնված դիտման և ձայնագրման փաստի առթիվ։ Այս մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ։

«Հատուկ քննչական ծառայությունում հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին մասով մասնավոր կապի գաղտնիքը խախտելու փաստով։

Հետաքննությունը հիմնվել է «Գլխավոր ալիք» հեռուստաընկերության աշխատակիցների միջև հնարավոր չարտոնված դիտարկման և առանձնազրույցի ձայնագրման վերաբերյալ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության վրա։

Հատուկ քննչական ծառայությունը կարճ ժամկետում կիրականացնի բոլոր անհրաժեշտ դատավարական և քննչական գործողությունները»,- ասված է հաղորդագրությունում։