Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է հրապարակում ՆԳՆ-ի աշխատակցի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ
Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է հրապարակում ՆԳՆ-ի աշխատակցի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ

Հատուկ քննչական ծառայությունում հետաքննությունը ընթանում է՝ Ներքին Գործերի նախարարության աշխատակցի Ա.Շ.-ի կանխամտածված սպանության և զենքի ապօրինի գնում/պահպանում և կրում փաստի առթիվ, Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածով և 263-րդ հոդվածի՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հանցագործության նշաններով,- այս մասին ասված է Հատուկ քննչական ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ:

«Կատարված քննությամբ պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Թբիլիսիում, ՆԳ նախարարության կադրերի ենթակայությունում գտնվող աշխատակից Գ.Մ.-ի բնակության վայրում գտնվել է ինքը՝ Գ.Մ.-ն և նրա ընկերները. ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի երկու աշխատակից՝ Ա. Շ.-ն և Դ. Լ.Գ.-ն: Գ.Մ.-ն հարբած էր ու ագրեսիվ է եղել հյուրերի նկատմամբ, ինչի ժամանակ Գ.Մ.-ն իր մոտ եղած հրազենից կրակել է Ա.Շ.-ի հասցեին մի քանի անգամ: Ստացված վնասվածքների հետևանքով Ա. Շ.-ն տեղում մահացել է»,- նշված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ նրանց տեղեկությունների՝ մեղադրյալին ձերբակալել են դեպքի վայր կանչված ՆԳ նախարարության աշխատակիցները։

«Քանի որ մեղադրյալ Գ.Մ.-ն հանցագործությունը կատարելու պահին եղել է ՆԳ նախարարության կադրերի տրամադրության տակ, գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննության։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։ Մասնավորապես, կատարվել է դեպքի վայրի զննություն: Առգրավվել են հետաքննությանը հետաքրքրող տարբեր իրեր, այդ թվում՝ հանցագործության զենքեր, պարկուճներ, հագուստ, բջջային հեռախոսներ, անձնական իրեր և այլն: Վերցվել են կենսաբանական նյութեր և հետազոտական ​​տարբեր նմուշներ:
Հայտնաբերված առարկաների վերաբերյալ նշանակվել է համալիր փորձաքննություն, իսկ մահացածի դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հարցաքննվել են դեպքի ականատեսներն ու գործին առնչվող այլ անձինք: Այցելել են նախաքննությանը հետաքրքրող վայրեր, ուսումնասիրվում են դեպքի համար կարևոր տեսախցիկները»,- ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ։

Նրանց հաղորդումների համաձայն՝ Հատուկ քննչական ծառայությունում ինտենսիվորեն կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները՝ լրիվ քննությունն ապահովելու համար։