Հատուկ քննչական ծառայությունը երկու անձի է ձերբակալել անձնական կյանքի գաղտնիքը տարածելու, սեռական հարաբերությունների հարկադրանքի և շորթման համար
Հատուկ քննչական ծառայությունը երկու անձի է ձերբակալել անձնական կյանքի գաղտնիքը տարածելու, սեռական հարաբերությունների հարկադրանքի և շորթման համար

Հատուկ քննչական ծառայության, քննչական բաժնի Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչությունում 2022 թվականի նոյեմբերի 24-ին հետաքննություն է սկսվել Մ.Շ.-ի անձնական կյանքի գաղտնիքները ապօրինի կերպով ձեռք բերելու, պահելու և օգտագործելու փաստի առթիվ։

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ քննությամբ պարզվել է, որ 2000 թվականին ծնված մեղադրյալ Բ.Գ.-ն և 1997 թվականին ծնված Ա.Խ.-ն հեռախոսային, թե՛ անձնական հանդիպումների ժամանակ տուժողին սպառնացել են, որ եթե վերջինս իր հետ սեռական հարաբերություն չունենա, կարճ տեքստային հաղորդագրությունների և ինտիմ բովանդակության լուսանկարներով կբացահայտի իր անձնական կյանքի գաղտնիքը։

«Նաև ամբաստանյալ Ա.Խ.-ն ստիպողաբար սեռական հարաբերություն է ունեցել տուժողի հետ, որը գաղտնի նկարահանել է իր սեփական բջջային հեռախոսով, որից հետո պատրաստել է տեսանյութի այսպես կոչված «սքրիները» (լուսանկարները) և նշված լուսանկարներն ուղարկել այլոց Ֆեյսբուքին «Մեսսենջեր» հավելվածի միջոցով, իսկ ամբաստանյալ Բ.Գ.-ն տուժողից գումար է շորթել՝ զրպարտչական հաղորդումը տարածելու սպառնալիքով։

Հատուկ քննչական ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում՝ 2022 թվականի նոյեմբերի 29-ին, երկու անձինք էլ որպես մեղադրյալ ձերբակալվել են։

2022 թվականի նոյեմբերի 30-ին Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ամբաստանյալներին, որոնք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի առաջին մասով (անձնական կյանքի գաղտնիքի բացահայտում), 139-րդ հոդվածի առաջին մասով (սեռական ակտի հարկադրանք) և 181 հոդվածի առաջին մասով (տեղեկատվություն տարածելու սպառնալիքով անունը կոտրելու միջոցով շորթում) և դատարանի կողմից դատապարտվել ազատազրկման։

Կատարված հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով»,- ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ։