Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է մեկ անձի՝ հեռուստաօպերատորի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար
Հատուկ քննչական ծառայությունը մեկ քաղաքացու է ձերբակալել «TV Պիրվելի» հեռուստաընկերության օպերատորին մասնագիտական գործունեությանը ապօրինի խոչընդոտելու համար։ Տեղեկությունը տարածում է քննչական ծառայությունը։
Հատուկ քննչական ծառայության կատարած քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին «TV Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Ն.Կ.-ն Թբիլիսիում՝ Փոնիճալայում՝ Դավիթ Աղմաշենեբելի փողոցի հարևանությամբ, լրագրողական գործունեություն է ծավալել։ Հաղորդման վրա աշխատելիս մեղադրյալ Դ.Մ.-ն մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակով հարվածել է օպերատոր Ն.Կ.-ի տեսախցիկին, ինչի հետևանքով Ն.Կ.-ն կորցրել է հավասարակշռությունը և ընկել։ Նշված արարքով Ն.Կ.-ին խոչընդոտել են մասնագիտական գործունեությունը։
Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական բոլոր գործողությունները և ձեռք են բերվել հանցագործությունը հաստատող ապացույցներ։ Վերոգրյալի հիման վրա 2023 թվականի փետրվարի 27-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Դ.Մ.-ի նկատմամբ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման համար։
Լրագրողների իրավունքների և մասնագիտական գործունեության պաշտպանությունը Հատուկ քննչական ծառայության հիմնական առաջնահերթություններից է։
Հատուկ քննչական ծառայությունն անում է ամեն ինչ, որպեսզի այս տիպի դեպքերի քննությունը լինի արագ և արդյունավետ»,- նշվում է տեղեկատվության մեջ։