Հատուկ քննչական ծառայությունը բռնության փաստով ձերբակալել է քրեակատարողական ծառայության աշխատակցին
Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված հետաքննության արդյունքում բռնության փաստով ձերբակալվել է Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցը։
Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունը պարզել է, որ 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսթավի քաղաքում, իր բնակելի տանը վիճաբանության ժամանակ նա բռնություն է գործադրել իր կնոջ վրա և հասցրել մարմնական վնասվածքներ:
«Հատուկ քննչական ծառայությունը հանցագործության մասին տուժող կնոջ ծանուցումն ստանալուց հետո ապահովել է անհետաձգելի քննչական գործողությունների անցկացումը ամենակարճ ժամկետներում, որից հետո իրավապահին ձերբակալել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ պրիմա հոդվածի երկրորդ մասի «Բ» ենթակետով:
Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։ Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է գործի քննությունը»,- ասված է Հատուկ քննչական ծառայության տեղեկատվության մեջ։