Հատուկ քննչական ծառայություն. Նախորդ տարիների համեմատ ավելացել է ծառայության հրապարակայնությունն ու թափանցիկությունը` ոչ պատշաճ վերաբերմունքի փաստերի քննության գործընթացում
Հատուկ քննչական ծառայության գործարկումից ի վեր գերատեսչությունը 33 անգամ պաշտոնական հայտարարությունների և ճեպազրույցների միջոցով իրազեկել է հանրությանը ոչ պատշաճ վերաբերմունքի փաստերի քննության մասին, ինչը վկայում է հրապարակայնության 57 տոկոս աճի մասին՝ 2020-2021 թվականների համեմատ,- այս մասին տեղեկություն է տարածում Հատուկ քննչական ծառայությունը:
Նրանց փոխանցմամբ, տուժողներին քննչական գործընթացին ներգրավելու և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով քննչական մարմինը տուժողներին հնարավորություն է տալիս ծանոթանալ քրեական գործին և գործի նյութերին։
«Քննության առաջին իսկ օրվանից տուժողը կամ նրա կողմից հրավիրված փաստաբանը հնարավորություն ունի ծանոթանալու գործին և այդ կերպ վերահսկելու քննչական գործընթացի արդյունավետությունը։
Թափանցիկ հետաքննության վերը նշված մոդելը փոխարինեց նախկին պրակտիկային, երբ տուժողները գործի ընթացքի մասին տեղեկությունը ստանում էին միայն բանավոր՝ քննիչից։
Քննչական ծառայությունը տուժողների համար քրեական գործի նյութերին հասանելիության հնարավորությունը չի սահմանափակել ոչ մի դեպքում։
Հատուկ քննչական ծառայությունը հետագայում էլ ակտիվորեն կշարունակի իր բաց և թափանցիկ քննչական քաղաքականությունը»,- ասացին Հատուկ քննչական ծառայությունից։