Հատուկ քննչական ծառայություն - Հետաքննություն է սկսվել, մայիսի 13-ին, Խորհրդարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի մասնակիցների նկատմամբ իրավապահների կողմից բռնություն գործադրելու փաստերով
Հատուկ քննչական ծառայության տեղեկություններով՝ գերատեսչությունը հետաքննություն է սկսել, մայիսի 13-ին օրենսդիր մարմնի մոտ՝ իրավապահների կողմից հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման փաստերի վերաբերյալ։ Այս մասին նշված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ։
«Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել 2024 թվականի մայիսի 13-ին, խորհրդարանի մոտ իրավապահների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ ուժի չարաշահման փաստով, Վրաստանի ՔՕ 333 հոդվածի «Բ» ենթակետով նախատեսված հանցանքի նշաններով։
Ծառայությունը համապատասխան իրավական պատասխան է տալիս ավելորդ ուժի բոլոր դրվագներին։
Նախաքննության ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,- նշված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում։