Հատուկ քննչական ծառայության տեղեկությամբ, «Տվ Պիրվելի»-ի նկարահանող խմբի համար լրագրողական գործունեության ապօրինի խոչընդոտման փաստով սկսվել է հետաքննություն
Հատուկ քննչական ծառայության տեղեկությամբ, «Տվ Պիրվելի»-ի նկարահանող խմբի համար լրագրողական գործունեության ապօրինի խոչընդոտման փաստով սկսվել է հետաքննություն

Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի II մասով, «Տվ Պիրվելի»-ի նկարահանող խմբի համար լրագրողական գործունեության ապօրինի խոչընդոտման փաստով,- այս մասին հայտնում է քննչական գերատեսչությունը:

«Հատուկ քննչական ծառայությունն ինտենսիվ ռեժիմում իրականացնում է բոլոր անհրաժեշտ քննչական և ընթացակարգային գործողություններ, նպատակ ունենալով ապահովել լիարժեք հետաքննություն», – ասվում է հայտարարության մեջ:

«Տվ Պիրվելի»-ի հաղորդմամբ, Բաթումում երեկ գիշեր հարձակվել են իրենց նկարահանող խմբի վրա և ծեծի ենթարկել օպերատորին: Ըստ նրանց, դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ի պուրակի տարածքում: