Հատուկ գործողությունների ուժերի ռեյնջերները համատեղ փոխանակման վարժանքներ են անցկացրել
Հատուկ գործողությունների ուժերի ռեյնջերները համատեղ փոխանակման վարժանքներ են անցկացրել

Համատեղ փոխանակման զորավարժությունների (JCET) շրջանակներում ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերի ռեյնջերները դասակի մակարդակով դաշտային վարժանքներ են անցկացրել Մուխրովանի բազայի մերձակայքում:

Պաշտպանության նախարարության տվյալներով, հատուկ գործողության ջոկատի ռեյնջերները երկու շաբաթ վերապատրաստում են անցել։ Ցուցադրական զորավարժության ժամանակ վաշտը իրականացրեց դարանակալ գործողություն, որը ներառում էր դարանակալման և հակառակորդի ոչնչացման բաղադրիչներ։ Նշենք, որ այս զորավարժությունները հրահանգվել են ամերիկացի զինծառայողների կողմից։

Ըստ ՊՆ-ի՝ հատուկ գործողության ջոկատի ռեյնջերներն արժանացել են հրահանգիչների բարձր գնահատականին։