Հատուկ գործողություն Թբիլիսիում. Նավթլուղի փողոցում ձերբակալվել է երկու հոգի
Հատուկ գործողություն Թբիլիսիում. Նավթլուղի փողոցում ձերբակալվել է երկու հոգի

Թբիլիսիում, Նավթլուղի փողոցում անցկացվել է հատուկ գործողություն: Ականատեսների հայտարարությամբ, հատուկջոկատայինները կանգնեցրել են մի ավտոմեքենա և ձերբակալել մեքենայում գտնվող երկու անձի:

Հատուկ գործողության այլ մանրամասներ և ձերբակալվածների ինքնության մասին տեղեկությունը հայտնի չէ:

Ներքին գործերի նախարարությունում նշվածի կապակցությամբ հավանաբար կխոսեն վաղն անցկացվելիք ճեպազրույցին: