Հատուկ չվերթով Վրաստան բերել են 40 հազար «Պիսիար» թեստեր և 20 հազար հակամարմինների թեստեր
Պեկինից հատուկ չվերերթը ժամանեց Թբիլիսիի միջազգայիօդանավակայն, որը տեղափոխել է 52 տոննա բեռ, այդ թվում` 40,000 《Պիսիար》թեստերը, ինչպես նաև անձնական պաշտպանման սարքավորումներ` համազգեստ, ձեռնոց և այլ բժշկական իրեր:
Նույն ինքնաթիռով բերեցին 20,000 հակամարմինների թեստեր, որոնք Չինաստանի կառավարության կողմից անվարձահատույց հանձնվեցին Վրաստանին: Բանակցություններին ակտիվ մասնակցում էր Չինաստանում Վրաստանի դեսպանատունը:
Չարտերային թռիչքը իրականացրեց 《GEO SKY》 ավիաընկերությունը:
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն մասնակցեց Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Չինաստանից թեստերի բեռնաթափման գործընթացին:
Կարևոր է նաև այն, որ այս ինքնաթիռով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից նվիրաբերված 20 հազար հակամարմինների թեստեր եկան: Բեռի մնացած մասը` անվտանգ աշխատանքային միջավայրը տարածելու համար մեր բժիշկներին տրամադրված անձնական պաշտպանիչ սարքավորումներն են: