Հատուկ առաջադրանքների վարչության բազայում բացվեց նոր մարզադահլիճ
Հատուկ առաջադրանքների վարչության բազայում բացվեց նոր մարզադահլիճ

ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրին այցելել է Հատուկ առաջադրանքների վարչության Թբիլիսիի բազա: Վախտանգ Գոմելաուրին պատգամավորների՝ Իոսեբ Ճելիձեի և Գիորգի Բութխուզիի հետ ստուգեցին բազայի տարածքում առկա ենթակառուցվածքները և նոր մարզադահլիճը:

ՆԳ նախարարը մանրամասն ծանոթացավ նաեւ Հատուկ առաջադրանքների վարչության աշխատակազմի աշխատանքային պայմաններին:

Նոր, ժամանակակից մարզադահլիճը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Այն հագեցած է նորագույն մարզական գույքով, մարզասարքերով և ցնցուղներով:

Ներքին գործերի նախարարը հետաքրքրվել է նաև Հատուկ առաջադրանքների վարչության սննդի մատակարարմամբ, ծանոթացել է բազայում սպասարկող անձնակազմի սննդի չափաբաժնին և զննել զորանոցի ճաշարանը:

Աշխատանքային գործընթացի վերաբերյալ Վախտանգ Գոմելաուրին համապատասխան հանձնարարականներ է տվել Հատուկ առաջադրանքների վարչության պետերին:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: