Հաճախ տրվող հարցեր՝ Վրաստանում ավտոմեքենաների երթևեկության արգելքի մասին
Այսօր, ժամը 12:00-ից, մինչև ապրիլի 21-ը ներառյալ, Վրաստանում արգելվել է թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը:
Սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին և մատակարարման մեքենաներին:
«Ընդգծում եմ, որ սննդամթերքի խանութները, դեղատները և այլ օբյեկտներ, որոնք մինչ այժմ աշխատում էին, կշարունակեն աշխատանքը, շարունակում են աշխատանքը նաև առաքման ծառայությունները»,- հայտարարել է Իրակլի Չիքովանին:
Ստորև ներկայացնում ենք նոր սահմանափակման մասին ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները.
? Ո՞ր տրանսպորտային միջոցով է սահմանափակվում տեղաշարժը:
- Արգելվում է տեղաշարժը բոոր տիպի մեխանիկական տրանսպորտային միջոցով, մոտոցիկլետից բացի:
? Ո՞ր տրանսպորտային միջոցով կարող եմ երթևեկել:
- Չի արգելվում երթևեկել մոտոցիկլետով, մոպեդով և հեծանիվով:
?Վերաբերում է արդյո՞ք սահմանափակումը տաքսիներին:
?Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել մեքենայի անցաթուղթ:
- Այն դեպքում, եթե դուք ծավալում եք տնտեսական գործունեություն, անցաթուղթ ձեռք բերելու համար պետք է դիմեք բնագավառային նախարարությանը
- Եթե դուք ծավալում եք այնպիսի գործունեություն, որի վրա հսկողություն չի իրականացնում բնագավառային նախարարությունը և ձեր տեղաշարժը, ձեր գործունեությունից ելնելով, ծայրահեղ անհրաժեշտություն է, զանգահարեք 144 հեռախոսահամարին:
? Աշխատում եմ թույլատրված տնտեսական գործունեության շրջանակներում: Ինչպե՞ս պետք է գնամ աշխատանքի վայր:
- Ձեր երթևեկությունը պետք է ապահովի ձեր գործատուն:
? Թույլատրված տնտեսական գործունեություն իրականացնող ընկերություն եմ: Ինչո՞վ պետք է երթևեկեն իմ աշխատակիցները մինչև աշխատավայր:
- Թույլատրված տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտը պարտավոր է ապահովել աշխատակիցների տեղաշարժը միկրոավտոբուսով կամ ավտոբուսով: Թույլտվություն ստանալու համար ընկերությունը պետք է դիմի համապատասխան մունիցիպալիտետին:
? Կարո՞ղ եմ պատվիրել սննդամթերք կամ դեղամիջոցներ:
? Կարո՞ղ եմ արդյոք գնալ գերեզմանոց:
- Ոչ: Այցելել կարելի միայն այն դեպքում, եթե դա կապված է հուղարկավորության հետ: Գերեզման այցելելն արգելվում է ողջ երկրի տարածքով:
? Ո՞ր հաստատություններում է պարտադիր բժշկական դիմակ կրելը:
- Բժշկական դիմակ պարտադիր է կրել բոլոր հանրային փակ տարածքներում (խանութ, դեղատուն և այլն):
? Կարո՞ղ եմ արդյոք տեղաշարժվել գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար:
- Գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար թույլատրվում է տեղաշարժվել միայն գյուղատնտեսական մեքենայով կամ տեխնիկայով:
? Ունեմ ծառայողական նպատակով ավտոմեքենայով տեղաշարժվելու իրավունք: Կարո՞ղ եմ արդյոք այդ տրանսպորտային միջոցով փոխադրել ընտանիքի անդամի կամ այլ անձի:
? Ունեմ ծառայողական նպատակով ավտոմեքենայով տեղաշարժվելու իրավունք: Կարո՞ղ եմ արդյոք այդ տրանսպորտային միջոցով փոխադրել աշխատակցին: