Հաստատվում է, որ «MAGTICOM»-ը և «GEOCELL»-ը մատուցել են դեմպինգային ծառայություն. Կախա Բեքաուրի
Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, «MAGTICOM»-ը և «GEOCELL»-ը խախտել են օրենքը:
Կախա Բեքաուրին հանձնաժողովի կողմից ավարտված ուսումնասիրման մասին անում է մեկնաբանություն: Սակայն, համապատասխան որոշումը կարգավորող մարմինը կընդունի մարտի 15-ին:
«Նախնական ուսումնասիրմամբ, հաստատվում է և պարզվում, որ համախամբված մրցույթի շրջանակներում այս երկու օպերատորները մատուցել են դեմպինգային (արհեստականորեն իջեցված գին) ծառայություն, որը պատժվում է Վրաստանի օրենսդրությամբ» հայտարարել է Բեքաուրին:
Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնում, որ վերջին հաշվով շուկայում կձևավորվեն արդար սակագներ: