Հաստատվել է Թբիլիսիի 2020 թվականի բյուջեն և այն կազմում է 355 475 012 դոլլար
Թբիլիսիի սակրեբուլոն հաստատել է մայրաքաղաքի բյուջեն: Բյուջեի հաստատումից առաջ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ներկայացրել է զեկույցը, որի ընթացքում նա հանգամանալից խոսել է ենթակառուցվածքի, առողջապահության, տրանսպորտի, բնապահպանության, կրթության և երիտասարդության ուղղությամբ իրականացված նախագծերի մասին:
Վրաստանի մայրաքաղաքի բյուջեն 2020 թվականին կլինի մեկ միլիարդ 20 միլիոն լարի (355 475 012 միլիոն դոլլար):
Նշված գումարով հաջորդ տարի վերանորոգվելու են մի շարք պուրակներ, այգիներ, հրապարակներ, պատմական հուշարձաններ, ինչպես նաև մայրաքաղաքի մանկապարտեզները:
2020 թվականին նախատեսվում է գնել մետրոյի 10 նոր գնացք, մոտ 10 միլիոն դոլլար է ծախսվելու Թբիլիսիի համար 300 միավոր երթուղային տաքսի գնելու համար: