Հաստատվել է, որ Տղիբուլիի հանքում ապրիլի 5-ի ողբերգությունը կապված է մարդկային գործոնի հետ. Միավորված արհմիություններ
Հաստատվել է, որ Տղիբուլիի հանքում ապրիլի 5-ի ողբերգությունը կապված է մարդկային գործոնի հետ. Միավորված արհմիություններ

Վրաստանի միավորված արհմիությունների լրատվությամբ, միջազգային փորձագետների եզրահանգմամբ հաստատվել է, որ Տղիբուլիի հանքում 2018 թվականի ապրիլի 5-ին տեղի ունեցած ողբերգությունը կապված է ոչ թե բնական իրադարձության, այլ մարդկային գործոնի հետ:

Նրանց փոխանցմամբ, փորձաքննությունը Վրաստանի արհմիությունների նախաձեռնությամբ և հրավերով, 2018 թ. ապրիլի 23-26-ին, Մինդելիի անվան հանքափորում անց են կացրել ուկրաինացի փորձագետները: Հետազոտության շրջանակներում քննարկվել են Մինդելիի անվան հանքափորում քարածուխի հայտնաբերման լեռնա-գեոլոգիական և լեռնատեխնիկական պայմանները, 2018 թ ապրիլի 5-ի գիշերը տեղի ունեցած վթարի առաջացման պայմանները և պատճառները, Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքահորի վթարային մասի ուսումնասիրումը: Փորձաքննության արդյունքում պատրաստվել է 21 էջանոց եզրահանգում, որը մասնակիորեն պատասխանում է հիմնական հարցին, թե ինչ է եղել հանքահորում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառը:

Արհմիությունների լրատվությամբ, փորձաքննության գործընթացի ավարտի պահին գոյություն ունեն առանց պատասխանի հարցեր, որոնց հաստատումը և միջադեպի ստույգ պատճառի հայտնաբերումը իրավապահ մարմինների իրավասությունն է, քանզի բոլոր հարկավոր փաստաթղթերի վրա հասանելիությունը ունեն հենց այդ մարմնի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, Տղիբուլիում ապրիլի 5-ին, Մինդելիի անվան հանքահորում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է վեց մարդ, երեք հանքափոր ստացել են մարմնական վնասվածքներ:

Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, հետաքննության նախնական լրատվությամբ, հանքահորի թունելներից մեկում քանդվել է տանիքը: Այս փաստով հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելու ժամանակ անվտանգության նորմերի խախտում: