Հաստատվել է աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգ
Հաստատվել է աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգ ։ Աշխատանքի տեսչությունից հայտնում են , որ կանոնակարգերն ընդունվել են ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում։
«Աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման նվազագույն պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը մշակվել է «Աշխատանքի անվտանգության մասին» Վրաստանի օրգանական օրենքի նպատակների հիման վրա և սահմանում է նվազագույն պահանջներ շենքերում և շինություններում տեղակայված աշխատատեղերի համար: Կանոնակարգով մշակվել են աշխատողների աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման համար անհրաժեշտ նվազագույն պահանջները, որոնք կարգավորում են հետևյալ խնդիրները. շենքերի ամրություն և կառուցվածքային ամրություն, հրդեհային անվտանգություն, տարհանման ուղիներ և ելքեր,,, վտանգները կանխող վայրեր, շարժասանդուղքներ և շարժվող քայլուղիներ, ինչպես նաև բեռնման պլատֆորմանե: Բացի այդ սահմանված են նաև փակ աշխատանքային տարածքի պարամետրերը, այդ թհայտարարում են Աշխատանքի տեսչությունից։
Կանոնակարգը սահմանում է նաև նվազագույն պահանջներ սահմանափակ կարողություններ ունեցող աշխատողների և հղի կանանց համար:
«Աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգն ընդունվել է որպես Վրաստանի օրենսդրության 1989 թվականի նոյեմբերի 30-ի 89/654/EEC հրահանգի ներդաշնակեցման մաս»,- նշում է Աշխատանքի տեսչությունը։
Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հղումով։