Հասկանում ենք, որ վրացական բիզնեսին անհրաժեշտ է պետության աջակցությունը. Գիորգի Գախարիա
Բիզնեսը տնտեսությունում հիմնական ուժն է, որը ստեղծում է նոր աշխատատեղեր,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է բիզնես միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, բիզնեսի հետ արդյունավետ շփումը շատ կարևոր է:
«Մեզ համար չափազանց կարևոր է ունենալ շատ արագ և արդյունավետ հաղորդակցություն, որտեղ մենք կարող ենք ապահովել կամ պատասխանել մարտահրավերներին, որոնց այսօր բոլորս պետք է պատասխանենք:
Մենք հասկանում ենք, որ դեռ շատ անելիքներ ունենք տնտեսական աճի տեսանկյունից, մարտահրավերները շատ են, աղքատության մակարդակը շատ բարձր է, հասկանում ենք, որ Վրաստանում բիզնեսին անհրաժեշտ է պետության աջակցությունը, որպեսզի ունենանք հզոր բիզնես, ունենանք ուժեղ վրացական ընկերություններ», – ասել է Վրաստանի վարչապետը: